ՀայEng

Շախմատի ժամացույցներ և շախմատի մեծ ցուցատախտակ Քարինջի դպրոցին

2016 թվականի փետրվարին Քարինջ համայնքում քաղաքացիների ձայն և գործողություն (ՔՁԳ)  մեթոդաբանության շրջանակներում դպրոցների աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, երեխաների պաշտպանության թեմաներով ֆոկուս-խմբային քննարկումների ժամանակ աշակերտները և դպրոցի տնօրենությունը բարձրացրել էին դպրոցում դիդակտիկ նյութերի պակասի մասին:

Կարևորելով  շախմատ առարկայի ուսուցումը տարրական դպրոցում,  քանի-որ շախմատի շնորհիվ զարգանում և կատարելագործվում են սովորողի երևակայությունը ,  վերլուծական կարողությունները, դրանով իսկ նպաստելով ուսումնական մյուս առարկաների ուսումնասիրմանը:

2016 թվականի օգոստոս  ամսին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով երեխաների կողմից առաջ քաշված խնդիրը, ուսումնասիրություն կատարեց և աջակցեց դպրոցին տրամադրելով շախմատի ժամացույցներ, շախմատի մեծ ցուցատախտակ և այլ ուսումնական դիդակտիկ նյութեր։

Աջակցությունն իրկանացվել է  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից «Համայնքային աջակցության ծրագրի» շրջանակներում «Վորլդ Վիժն Հայաստան» ՄԲԿ Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական օժանդակությամբ:

որոնում