ՀայEng

Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան CCMS ՀԿ

Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,- 
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:
Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,- 
Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:

Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.
-Ո՛չ,- ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:
-Ո՛չ,- հնչում է ամեն լեզվով՝ մի բառով: 
-Ո՛չ,- հնչում է կերտող մուրճի բարբառով:

Այգին ջրող բահը նույնն է պահանջում,
Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր,
Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին,
Նույնն է ասում լուռ հպումը սիրածի...

Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-
Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:

 

 

 

CCMS ՀԿ-ը ի  սրտե  շնորհավորում  է համայն  հայության  անկախության  տոնը

Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան: Շնորհավոր  տոն 25-ամյա՛ երիտասարդ:

Շնորհավոր տոնդ  հպա՛րտ հայ զավակ:

որոնում