Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան CCMS ՀԿ
Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում:
Խաղաղությո՜ւն: Ո՞վ է կռիվ կամենում,-
Լոկ այս հարցն է, որ հնչում է ամենուր:
Պատասխանը միևնույնն է ամեն տեղ.
-Ո՛չ,- ասում է ամեն երկիր, ամեն ցեղ:
-Ո՛չ,- հնչում է ամեն լեզվով՝ մի բառով:
-Ո՛չ,- հնչում է կերտող մուրճի բարբառով:
Այգին ջրող բահը նույնն է պահանջում,
Նույնն է տենչում զուլալ հոսող ամեն ջուր,
Նույնն է ճչում ամեն մանուկ նորածին,
Նույնն է ասում լուռ հպումը սիրածի...
Խաղաղություն ամենքի՜ն և ամենո՛ւր,-
Ողջ աշխարհն է ողջ աշխարհին կամենում:
CCMS ՀԿ-ը ի սրտե շնորհավորում է համայն հայության անկախության տոնը
Շնորհավոր տոնդ, անկա՛խ Հայաստան: Շնորհավոր տոն 25-ամյա՛ երիտասարդ:
Շնորհավոր տոնդ հպա՛րտ հայ զավակ: