ՀայEng

Քարինջի և Հաղպատի միջնակարգ դպրոցների և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջև փորձի փոխանակում

2016 թվականի փետրվարին Քարինջ և Հաղպատ  համայնքներում երեխաների պաշտպանության թեմաներով ֆոկուս-խմբային քննարկումների ժամանակ մասնակիցները բարձրացրել էին դպրոցներում գործող խորհուրդների/կառավարման խորհուրդ, աշակերտական խորհուրդ, ծնողական խորհուրդ/  պասիվության և իրազեկվածության ցածր մակարդակի մասին:2016 թվականի սեպտեմբերի 22-ին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն, կարևորելով քննարկման մասնակիցների կողմից առաջ քաշված խնդիրը կազմակերպեց փորձի փոխանակում վերոհիշյալ դպրոցների և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի միջև՝բաց համակարգ և բաց կառավարում թեմաներով:

Քարինջ և Հաղպատ համայնքներից փորձի փոխանակմանը մասնակցում էին դպրոցի տնօրեններ,ԱԽ անդամներ,ԿԽ անդամներ և ակտիվ ծնողներ: Բաց համակարգ և բաց կառավարում թեմայով դասընթաց քննարկումը վարեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Փորձի փոխանակումը իրականացվեց ՎՎՀ Ալավերդու ՏԶԾ աջակցությամբ ՀՀԱԿ ՀԿ-ի կողմից իրականացվող քաղաքացիների ձայն և  գործողություն/ՔՁԳ/ ծրագրի շրջանակներում:

 

որոնում