Announcements

Share with us your opinion

How do you assess the role of non-governmental organizations in community development process?
 
«100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի անվանակարգերի փոփոխություն PDF Print E-mail

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ս.թ. օգոստոսի 1-ին հայտարարել էր «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ:

Մրցույթի անվանակարգերն են՝ 
1.Գյուղատնտեսական գիտություններ 
2.Ռազմական գիտություններ 
3.Քիմիական գիտություններ

Հաշվի առնելով երիտասարդների հետաքրքրվածությունը մրցույթի այլ ոլորտներում՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը վերահայտարարում է մրցույթը հետեւյալ անվանակարգերում՝


1. Գյուղատնտեսական գիտություններ
2. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
3. Բժշկական եւ դեղագործական գիտություններ
4. Տեխնիկական գիտություններ
5. Ճարտարապետություն

Մրցութային հայտերն ընդունվում են մինչեւ 2016 թվականի հոկտեմբերի 21-ը:

Մրցույթում հաղթած նախագծերը կստանան դրամական խրախուսում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ, ինչպես նաեւ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթի երեք հաղթող նախագծերը 2018 թվականին կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթին:

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը կարդացե՛ք այստեղ՝ www.erit.am