Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Անվճար դասընթաց Տավուշի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզի երիտասարդների համարI PDF Տպել Էլ.փոստ

Հարգելի գործընկերներ

"Մեդիան՝ հանուն քաղաքացիական հասարակության" ՀԿ-ն Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական ոլորտում ակտիվ երիտասարդների համար կազմակերպում է «Ինչպե՞ս ապահովել երիտասարդական ծրագրերի արդյունավետությունն ու տեսանելիությունը» ուսուցողական դասընթացը:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել նշված մարզերում իրականացվող ծրագրերի արդյունավետ կազմակերպմանն ու արդյունքների տեսանելիության, երիտասարդների՝ հասարակական կյանքին մասնակցության ակտիվության բարձրացմանը: Դասընթացի արդյունքում մասնակիցները կկարողանան.

ա. Երիտասարդական ծրագրեր կազմելիս ճիշտ սահմանել նպատակները, խնդիրները և ակնկալվող արդյունքները:
բ. Կիրառել ծրագրերի արդյունավետությունը բարձրացնող գործիքներ
գ. Կիրառել արդյունավետության չափորոշիչներ
դ. Ինֆորմացիոն գործիքների կիրառմամբ բարձրացնել ծրագրի տեսանելիությունը

Դասընթացը կանցկացվի Դիլիջան, Մարտունի և Գյումրի քաղաքներում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը՝ https://docs.google.com/forms/d/1FuY4wOAAUG0QcHBFuDk2uWQjrmwPePfLFRPTyg8yaUM/viewform?edit_requested=true
ՀարգանքովՄեդիան՝ հանուն քաղաքացիական հասարակությանՀԿ նախագահ Պավել Ղևոնդյան