ՀայEng

Այսօր սոցիալական աշխատողի օրն է

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Հայաստանի կառավարությունը 2009թ.-ի հունվարի 22-ի նիստում որոշում էր կայացրել, ըստ որի՝ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքին համապատասխան, Հայաստանում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր:

Սոցիալական աշխատողի գործունեության նպատակը մեկն է` օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին, աջակցել նրան լուծելու իր խնդիրները:

CCMS-ը («Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ) շնորհակալություն է հայտնում բոլոր սոցիալական աշխատողներն իրենց անբասիր աշխատանքի համար, ունենալով կազմակերպությունում սոցիալական աշխատողներ, ամեն օր նկատելի է, թե ինչպիսի նվիրումով են մոտենում իրենց մասնագիտությանը, ինչպես են լսում և օգնում մարդկանց, որպեսզի լուծեն այն խնդիրները, որոնք վերջիններս չեն կարողանում լուծել, սկսած ընտանիքի անդամների փոխհարաբերություններից մինչև՝ երեխաների իրավունքների ոտնահարում:

Սիրելի սոցիալական աշխատողներ CCMS-ը  շնորհավորում է Ձեզ, մասնագիտական տոնի կապակցությամբ, և ցանկանում, որպեսզի լավատեսությունն ու հույսը լինի Ձեր մշտական ուղեկիցը:

որոնում