ՀայEng

Տեղական մակարդակով շահերի պաշտպանություն

12.11.2016թ-ին՝ CCMS (‹‹ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն›› ՀԿ) - ի Ալավերդու գրասենյակում տեղի ունեցավ  ‹‹ Տեղական մակարդակում շահերի պաշտպանություն›› թեմայով դասընթացի երկրորդ փուլը:  Ներկա  էին CCMS- ի Ալավերդու և Ստեփանավանի տարածաշրջանների ակտիվը, որոնք դասընթացի միջոցով նախապատրաստվում են որպեսզի առաջիկայում ընդգրկվեն տեղական շահերի պաշտպանության գործընթացներին որպես ֆասիլիտատորներ: Ի տարբերություն

դասընթացի առաջին փուլի՝որը իրազեկման դասընթաց էր , այս փուլն անցավ ավելի գործնական: Դասընթացի ընթացքում եղան ակտիվ բանակցություններ, քննարկումներ, վերլուծություններ, դերախաղեր: Այն հարուստ էր տեսական և դիդակտիկ նյութերով, գործնական առաջադրանքներով: Յուրաքանչյուր մասնակից ակտիվորեն ընդգրկվեց և մասնակցեց դասընթացին ՝ստանալով նոր գիտելիքներ և փորձ: Դասընթացի նպատակն է, որ յուրաքանչյուր մասնակից զինվի տեսական գիտելիքներով և գործնակն պարապունքների միջոցով փորձ ձեռք բերելով դառնա հմուտ ֆասիլիտատոր: Դասընթացը վարեցին՝  CCMS- ի տնօրեն,՝ շահերի պաշտպանության փորձագետ Օլեգ Դուլգարյանը և ccms- ի Ստեփանավանի տարածաշրջանի պատասխանատու Հուսիկ Մարտիրոսյանը:

որոնում