ՀայEng

Քննարկում հանուն մատչելի և որակյալ կրթության

 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի  նախաձեռնությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքները քննարկելու համար այսօր տեղի ունեցավ կլոր – սեղան քննարկում: Քննարկմանը ներկա էին

հինգ համայնքների Ալավերդի, Ախթալա, Հաղպատ, Օձուն, Կողես ակտիվ ծնողներ, ուսուցիչներ, մարզպետարանի կրթության վարչության և շահառու դպրոցների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում քննարկվեց մարզի  հանրակրթական դպրոցներում ուսումնասիրության արդյունքում վերհանված  խնդիրները:

 

Դրանք են`

  • Դպրոցներում թափանցիկ կառավարման , հաշվետվողականության ,  մասնակցային բյուջետավորման մեխանիզմների բացակայություն
  • Նորմերին չհամապատասխանող ջերմաստիճան դասարաններում
  • Հակասանիտարահիգիենիկ զուգարաններ
  • Սանիտարական վատ պայմաններ ճաշարաններում
  • Դիդակտիկ նյութերի պակաս
  • Արտադասարանական զբաղվածության բացակայություն
  • Որակյալ մասնագետների պակաս

Սակայն քննարկվեցին և լուծման ուղիներ առաջարկվեցին այն 3 հիմնական խնդիրներին , որոնք առավել առաջնահերթ էին:

 

Դրանք են`

  • Սանիտարական վատ պայմաններ ճաշարաններում
  • Որակյալ մասնագետների պակաս
  • Դիդակտիկ նյութերի պակաս

Այնուհետև յուրքանչյուր խնդիրին առաջարկվեցին լուծուման ուղիներ, որոնք պետք է գրությունների տեսքով ուղղվեն համապատասխան մարմիննեին:

որոնում