ՀայEng

Համայնք բոլորի համար

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ-ի կողմից 2016 թ դեկտեմբերի 9-ին, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի դպրոցի դահլիճում իրականացվեց միջհամայնքային միջոցառում՝

նվիրված հաշմանդամների միջազգային օրվան: Միջոցառմանը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել Վորլդ Վիժն ՄԲԿ Ստեփանավանի ծրագիրը:

 

Միջոցառմանը մասնակցում էին երեխաներ, ծնողներեր, ուսուցիչներԿուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ և Պուշկինո համայնքներից:Ներկա էր նաև տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժանը, ինչպես նաև համայնքային պաշտոնյաներ ու դպրոցի տնօրեններ: Միջոցառմանը կազմակերպչական աջակցություն ցուցաբերեց նաև Լիարժեք կյանք ՀԿ-ն, որի ներկայացուցիչը ևս ներկա էր միջոցառմանը:

Մասնակիցների համար համայնքների ակտիվ խմբերի երեխաների կողմից կազմակերպվեցին բազմազան խաղեր՝ մրցութային և ակտիվացնող բնույթի, միջհամայնքային մարզական մրցություններ և խմբային համագործակցային աշխատանքներ:

Միջոցառման խորագիրն էր Համայնք բոլորի համար, այն նպատակ ուներ ևս մեկ անգամ կարևորելու այն հանգամանքը, որ յուրաքանչյուր համայնքում ու հասարակությունում ամենքը լիակատար հավասարության մեջ են գտնվում: Եվ իրոք, միջոցառման ողջ ընթացքում բոլոր ներկաները՝ այդ թվում մեծահասակները, հավասարապես մասնակցում էին բոլոր գործողություններին, օգնում  միմյանց, հոգ տանում միմյանց մասին:

Վերջում մասնակիցներտ պատրաստեցին պաստառներ ըստ օրվա խորագրի, որոնցում պատկերեցին իրենց երազած համայնքը՝ բոլորի համար:

որոնում