ՀայEng

«Երիտասարդների ինտեգրում» ծրագրի համար մասնակիցների հավաքագրում, «ԿԱԶԱ» հիմնադրամ

ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Երիտասարդների ինտեգրում» ծրագրի շրջանակներում հայտարարում է սիրիահայ մասնակիցների հայտագրում: Ծրագրի նպատակն է շփման հարթակ ստեղծել տեղացի և սիրիահայ երիտասարդների համար: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել տարբեր միջոցառումներ. քննարկումներ, մշակութային հանդիպումներ, էքսկուրսիաներ, խաղեր և այլն: Ծրագրի տևողությունը 7 ամիս է (հունվար-հուլիս 2017):

Ո՞վ կարող է մասնակցել

Ծրագրին կարող են մասնակիցել 18-25 տարեկան սիրիահայ երիտասարդներ, ովքեր հետաքրքրված են մասնակցել տեղացիների հետ համատեղ միջոցառումներին և քննարկումներին:

Ինչպե՞ս մասնակցել

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին, խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը մինչև դեկտեմբերի 19-ը ներառյալ։

որոնում