ՀայEng

«Հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում փորձի փոխանակում Սպիտակ քաղաքում

CCMS «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի  նախաձեռնությամբ     24.12.16-ին և ք. Սպիտակի  «Սպիտակի Հելսինկյան խմբի» աջակցությամբ  իրականացվեց

փորձի փոխանակում`  «Հանուն մատչելի և որակյալ կրթության» ծրագրի շրջանակներում: Հանդիպման   նպատակն էր ծրագրի շրջանակներում շահառու 5 համայնքներում  (Ալավերդի, Ախթալա, Հաղպատ, Օձուն, Կողես) կատարված ուսումնասիրության արդյունքները, ձեռքբերումները և փորձը  ներկայացնել Սպիտակ քաղաքի այլ ակտիվ ծնողներին, ուսումնասիրել նրանց աշխատանքները և ներկայացնել սեփական փորձը: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նշված համայնքներում առկա կարևոր խնդիրները, ֆոկուս- խմբային քննարկումների ընթացքում իրականացրած կարիքի գնահատման արդյունքները ինչպես նաև ձեռք բերված  արդյունքնեը: Փորձի փոխանակման ժամանակ Սպիտակ քաղաքի ակտիվ ծնողները նույնպես ներկայացրեցին ինչ  խնդիրներ կան, և թե  ինչպես են առկա խնդիրներին փորձում տալ համապատասխան լուծումներ:

 

Հանդիպումն անփոփվեց  «Սպիտակի Հելսինկյան խմբի » կողմից ` «Պայքարում եմ խտրականության դեմ» ակցիայի իրականացմամբ:

որոնում