ՀայEng

Հայ-վրացական գյուղատնտեսական տոնավաճառ Շուլավերում

2016 թ. դեկտեմբերի 23-ին Վրաստանի Շուլավեր համայնքում  «Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների » ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Շուլավեր միջսահմանային գյուղատնտեսական տոնավաճառը:

Միջոցառումը կազմակերպվել էր  CCMS «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Մառնեուլի Ժողովրդավար կանանց հասարակություն»   և Civitas Georgia ՀԿ-ների կողմից:   CCMS  աջակցությամբ տոնավաճառին մասնակցեցին Թումանյանի  և Ստեփանավանի տարածաշրջանի գյուղատնտեսները և տեղական արտադրողները, ինչպես նաև տիմ-երի ներկայացուցիչները:  Վրացական կողմից  մասնակցեցին Վրաստանի  տիմ-երի ներկայացուցիչները,  «Մառնեուլի Ժողովրդավար կանանց հասարակություն» ՀԿ -ի ներկայացուցիչները, «Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների»  ծրագրի համակարգողները և մասնակից ուսանողները , ինչպես նաև ֆերմերները և տեղական արտադրողները:Հայաստանի և Վրաստանի տիմ-երի ներկայացուցիչների միջև քննարկում տեղի ունեցավ,որի ընթացքում  Մառնեուլի համայնքապետ՝  Մերաբ Օտչիշվիլման  ողջույնի խոսքով հանդես եկավ, և խոստացավ քայլեր ձեռնարկել հետագա  համագործակցության ընդլայման համար: CCMS-ի  նախագահ  Օլեգ Դուլագարյանը և «Մառնեուլի Ժողովրդավար կանանց հասարակություն» ՀԿ-ի նախագահ  Օլգա Էնդելաձեն ստացված համարեցին տոնավաճարը և հայտարարեցին որ այն շարունակական բնույթ կկրի, քանի որ հիանալի ծրագիր է և  կխթանի հայ-վրացական միջսահմանային գյուղատնտեսական արտադրողների   համագործակցության զարգացմանը: : Տոնավաճառը  կազմակերպվել էր Արևելյան գործնկերության երկրների ծրագրի շրջանակներում, որը ֆինասավորվել էր Եվրոպական Միության կողմից:

 

որոնում