ՀայEng

Ամանորյա միջոցառումներ Ստեփանավանի ու Տաշիրի 18 համայնքների երեխաների համար

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոներին ընդառաջ

Ստեփանավանի ու Տաշիրի 18 համայնքների երեխաների համար կազմակերպեց համայնքային միջոցառումներ՝ ուրախ ու զվարճալի շոու ծրագրով, կրկեսային համարներով, մուլտհերոսների, ծաղրածուի, և իհարկե ՝ Ձմեռ Պապի ու Ձյունանուշիկի մասնակցությամբ: Այսպիսով, նման միջոցառումներ տեղի ունեցան Կուրթան, Վարդաբլուր, Հոբարձի, Գյուլագարակ, Գարգառ, Պուշկինո, Ամրակից, Լոռի Բերդ, Ագարակ, Լեջան, Յաղդան, Կողես, Ուռուտ, Սվերդլով, Պրիվոլնոյե, Սարչապետ, Նորաշեն և Միխայլովկա գյուղերում, որոնց ընդհանուր առմամբ մասնակցեց 1300 երեխա: Միջոցառումների կազմակերպմանը ֆինասական օժանդակություն էր ցուցաբերել նաև Վորլդ Վիժն Հայաստանի Ստեփանավանի ծրագիրը:

 

որոնում