ՀայEng

Երիտասարդ ստեղծագործողների թեմատիկ ցուցահանդես-մրցույթ՝ գեղանկար և գրաֆիկա անվանակարգերում

ՀՀ մշակույթի նախարարությունը Սիրո և երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի շրջանակում հայտարարում է

Երիտասարդ ստեղծագործողների թեմատիկ ցուցահանդես-մրցույթ՝ գեղանկար և գրաֆիկա անվանակարգերում:

 

Մրցույթի պայմաններն են՝
. մասնակցի տարիքը՝ մինչև 35 
. աշխատանքների չափսերը, կատարման տեխնիկան և նյութը՝ ազատ

Սահմանվել է երեք մրցանակ յուրաքանչյուր անվանակարգում՝
1. 150.0 հազ. դրամ
2. 100.0 հազ. դրամ
3. 50.0 հազ. դրամ

Մրցույթը կմեկնարկի 2017թ. փետրվարի 7-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում: Մասնակիցները երեք օր աշխատանքը կկատարեն տեղում՝ ժամը 12։00-ից մինչև 16։00-ն։ Մասնագիտական հանձնախումբը մրցույթի արդյունքը կամփոփի փետրվարի 10-ին՝ նույն տեղում։ 
Մրցույթի մասնակիցներն իրենք են ապահովելու աշխատանքային նյութերը։ 
Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-68-73, Email: This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it :

Բարի գալուստ

Ուրախ ենք ողջունել Ձեզ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ի պաշտոնական կայքում և շնորհակալ մեր գործունեության նկատմամբ դրսևորած Ձեր հետաքրքրության համար:

Ընթերցել...

որոնում