Announcements

Share with us your opinion

How do you assess the role of non-governmental organizations in community development process?
 
«Ընտանիքի ընկեր» ծրագրի համար կամավորների հայտագրում PDF Print E-mail

«Ընտանիքի  ընկեր» ծրագրի  համար կամավորների հայտագրում

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը «Ընտանիքի ընկեր» ծրագրի շրջանակներում հայտարարում է կամավորների հայտագրում։ Ծրագրի նպատակն է

օգնություն և ուղղորդում տրամադրել փախստականներին ու ապաստան հայցող ընտանիքներին, ինչպես նաև Սիրիայից վերջերս տեղահանված ընտանիքներին: Ծրագրի շրջանակներում ակտիվ և պատրաստակամ կամավորները՝ տեղյակ լինելով Հայաստանի սոցիալ-տնտեսական, մշակութային, կրթական միջավայրից և երկրի այլ առանձնահատկություններից, կուղղորդեն և կաջակցեն նոր ժամանած ընտանիքներին պրակտիկ խորհուրդներով, անհրաժեշտ տեղեկությամբ և նրանց այլ հարցումները բավարարելով: Բացի դրանից կամավորներն ընտանիքների հետ միասին կայցելեն Հայաստանի տարբեր մշակութային և սոցիալական վայրեր:

 

Ծրագրի տևողությունը երեք ամիս է: Կամավորները կանցնեն համապատասխան վերապատրաստում և ծրագրի ավարտին կստանան վկայական։

Ծրագիրն իրականացվում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից` ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Եթե ցանկանում եք մասնակցել ծրագրին որպես կամավոր, խնդրում ենք լրացնել կից հայտադիմումը մինչև հունվարի 30-ը ներառյալ։

Ուշադրություն, ծրագրի մասկացության համար դիտարկվելու են միայն առաջին 100 հայտադիմումները: Միայն ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի: