Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթաց PDF Տպել Էլ.փոստ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ)՝ «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում կազմակերպեց «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթաց,

որը տեղի ունեցավ փետրվարի 7-8-ը Դիլիջան քաղաքում: Դասընթացը վարեցին ԵՀՀ փորձագետները։  Մասնակցեցին Տավուշի  և Լոռու հասարակական կազմակերպությունները: Դասընթացին մասնակցեցին նաև «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոն» (CCMS) ՀԿ-ի ներկայացուցիչներ Ռուզան Մոսինյանը և Տաթևիկ Մարտիրոսյանը: Դասընթացը վարեցին ԵՀՀ փորձագետները։ Դասընթացի ժամանակ մասնակիցները բարելավեցին իրենց կարողությունները հետևյալ ուղղություններով.
Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները,
Կազմակերպության հաղորդակցության սկզբունքները,
Ինչպես գտնել և աշխատել դրամաշնորհային հայտի հետ,
Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ:
ՀԿ  կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը: