ՀայEng

ՀԿ-ների մասին ՀՀ նոր օրենքի դասընթաց-քննարկում

«ՀԿ Կենտրոն» Քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը ԱՄՆ ՄԶԳ ֆինասավորմամբ իրականացվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի ՔՀԿ ներկայացուցիչներին մասնակցելու «ՀՀ օրենքը Հասարակական կազմակերպությունների մասին» թեմայով դասընթացի:

Դասընթացը վարելու են ՀՀ արդարադատության նախարարության և ՔՀԿ ոլորտի փորձագետներ:
Հանդիպման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցեր տալու և պարզաբանումներ ստանալու, բարձրաձայնելու իրենց մտահոգող խնդիրները:

Կազմակերպվում է 2 դասընթաց՝
Վանաձորում՝ փետրվարի 25-ին, ժամը 12:30-15:00, Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում /հասցեն՝ ք. Վանաձոր, Հայքի հրապ., Տիգրան Մեծի 22, 4-րդ հարկ/: Կարող են մասնակցել Լոռու և Տավուշի մարզերի ՔՀԿ ներկայացուցիչները:

Գյումրիում՝ մարտի 4-ին, ժամը 12:30-15:00, Գյումրիի Երիտասարդական պալատում /հասցե՝ ք. Գյումրի, Աբովյան 133/3 /: Կարող են մասնակցել Շիրակի մարզի ՔՀԿ ներկայացուցիչները:

Ձեր մասնակցությունը հաստատելու համար զանգահարեք 091743315 հեռախոսահամարով, կամ գրեք  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին Վանաձորի դեպքում մինչև փետրվարի 22-ը, Գյումրիի դեպքում՝ մինչև մարտի 1-ը:

«ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:

 

որոնում