ՀայEng

Ընդհանուր տեղեկություն EVS ծրագրի մասին

Ցանկանում ե՞ք ինչ- որ նոր բան սովորել, ներգրավել համայնքում, բացահայտել նոր մշակույթներ, հանդիպել նոր մարդկանց, ընկերանալ նրանաց հետ կամ ընդհանրապես ինքնազարգացմամբ զբաղվել:Երբևէ մտածել ե՞ք, որ այս ամենը կարող եք անել մեկ այլ երկրում:

Եվրոպական կամավորական ծառայության(EVS) հետ մեկտեղ այս ամենը կարող է դառնալ իրականություն:

EVS-ը  ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում  է Եվրոպական միության կողմից:

 

Եվրոպական կամավորական ծառայությունը

 

  • աջակցում է երիտասարդներին կամավորական ծառայություն իրականացնել այլ երկրներում
  • հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային կամավորական ծրագրերի 2 շաբաթից մինչև մեկ տարի ժամկետով
  • ֆինանսավորում է կամավորական ծարայությունների համար(բնակարան, ուտելիք, միջազգային տրանսպորտ, գրպանի գումար)
  • նպաստում է հանդուրժողականությանը, մշակութային բազմազանությանը, Եվրոպայի քաղաքացիությանը և ակտիվ քաղաքացիությանը
  • այն կրթական ծրագիր է, որը հիմնված է ոչ ֆորմալ կրթության վրա

Մենք կարող ենք Ձեզ   օգնել!   Եվրոպական կամավորական ծառայության հետ միասին

Մեր հավատարմագրման համարն է 2016-1-PL01-KA110-026018.

Մեր կազմակերպության մանրամասները հրատարակված են առցանց Եվրոպական EVS տվյալների բազաում հետևյալ համարանիշով 2013-PL-38.

Ի՞նչ կարող ենք մենք անել որպես ուղարկող(sending) կազմակերպություն

Մենք կարող ենք օգնել Ձեզ գտնել և կապ հաստատել այլ երկրի  հյուրընկալող կազմակերպության հետ

Մենք կօգնենք Ձեզ ընտրական գործընթացի ողջ ընթացքում

Մինչև կամավորական ծառայության անցնելը մենք կընդգրկենք Ձեզ  կամավորների համար նախատեսված  նախքան  մեկնելը դասընթացում

Ծրագրի ողջ ընթացքում մենք կապի մեջ կլինենք Ձեր և հյուրընկալող կազմակերպության հետ

 

 

Ի՞նչ պետք է անել

Եթե դուք հայ երիտասարդ եք և ցանակնում եք կամավորական ծառայություն իրականացնել այլ երկրում, հանդիպել նոր մարդկանց եվ միաժամանակ ինքանզարգացմամբ զբաղվել, սովորել նոր լեզու և եթե դուք պատրաստ եք լքել Ձեր երկիրը 2-ից մինչև մեկ տարի ժամանակով,  ապա կարող եք ուղարկել մեզ Ձեր հարցերը հետևյալ Էլ.հասցեին at  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Դիմել կարող են`

  • 16-30 տարեկան անձինք
  • ՀՀ օրիանական քաղաքացիները
  • Ինքնազարգանալ ցանկացողները
  • Այն մարդիկ ովքեր պատրաստ են իրենց  ժամանակը ,էներգիան և կարողությունները ներդնել հյուրընկալող համայնքում
  • Եթե այս բոլոր հարցերի պատասխանը այո է, ապա դուք իրավասու եք

Եվրոպական կամավորական ծրագրերի մասին մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք կապ հաստատել հետևյալ Էլ.հասցեով  at  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար կամ պարզապես զանգահարեք նշված հեռախոսահամարով +374 25 324 443

 

որոնում