Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Նոր ԵԿԾ(EVS) կամավորներ են ժամանում PDF Տպել Էլ.փոստ

Ահա և մենք սպասում ենք 2 լեհ կամավորների: Նրանք  գալիս են  CCMS ապրիլի սկզբին “Building Better Community Through Giving” ծրագրի շրջանակներում  հաոտւկ նախագծով, որը համակարգվել է մեր կազմակերպության և  Բոնա Ֆիդեսի կողմից ով Կատովիցեից է (Լեհաստան):

 

 

Լեհաստանից ժամանող 2  կամավորները 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մարտը հանձն կառնեն  իրենց ԵԿԾ (EVS) փորձառությունը Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի այն գործընթացներում, որորնք ուղղված են երիտասարդների սոցիալական կյանքի ակտիվացմանը `ովքեր ապրում են Ալավերդու մոտակա գյուղերում կամ  բավականին անբարենպաստ քաղաքներում: CCMS-ում բացի այս գործառույթներն իրականացնելը, կամավորները կվարեն Եվրոպական ակումբի քննարկումները և քննարկումները վարելով երեխաների, երիտասարդների և մեծահասակների հետ  դրանով իսկ կբարձրացնեն իրենց կամավորների ակտիվ եվրոպական քաղաքացիության զգացումը և հաղորդակից կդարձնեն նրանց, նպաստելով Հայաստանի գյուղական և ոչ քաղաքային տարածքներին, որոնք  մեծ ազդեցություն ունեն տեղական համայնքների վրա և տեղացիներին կոգևորեն  ակտիվորեն մասնակցել իրենց համայնքի իրադարձություններին:

Համյանքային համախմբման և աջակցության կենտրոնի հետ համատեղ կամավորները կկարողանան կապ հաստատել Ալավերդու տարածաշրջանի երիտասարդների հետ ինչպես նաև սահմանակից Վրաստանի երիտասարդության հետ, անցկացնել նրանց հետ կարճ հարցազրույցներ, ստեղծելով հիշողություններ և պարզելով թե ինչ ազդեցություն է ունեցել ծրագիրը մասնակիցների կյանքում ինչպես նաև կազմակերպության վրա: Սա պետք է ոգևորի մեզ բոլորիս, և իհարկե նրանց համար էլ սովորելու մի նոր հնարավորություն է:

ԵԿԾ-ն (EVS) եզակի հնարավորություն է և շատ երիտասարդների համար այն միաժամանակ նաև իրականություն է, որտեղ կարող են ինքնազարգացմամբ զբաղվել: 2 կամավորները հնարավորություն կունենան փորձառություն ձեռք բերել փորձելով ուսումնասիրել մեր պատմությունը , հիանալի բնությունը, ներշնչող մշակույթը, ուսումնասիրեկով մյուս կամավորների փորձառությունը, և ծրագրի հստակ ազդեցությունը ( տեղական մակարդակում, ինչպես նաև կամավորների անձնական կյանքում): Մասնակիցները կտեսնեն, որ ԵԿԾ-ն իրական հնարավորություն է, որն ունի զգալի արդյունքներ: