Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Հանդիպում հայկական և վրացական դպրոցների միջև PDF Տպել Էլ.փոստ

Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների   միջսահմանային հայ-վրացական համագործակցության շրջանականերում ծրագրի հերթական գործողությունը վրացական կողմի այցն էր Հայաստան: 04. 03. 2017- ին Ալավերդու № 5 դպրոցում կայացավ

երկար սպասված հայ և վրացի աշակերտների հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեն `Լաուրա Մելիքսեթյանը, ծրագրի հայակական և վրացական կողմերի ղեկավարներ`Օլեգ Դուլգարյանը և Օլգա Էնդելաձեն, դպրոցներում ծրագրերն իրականացնող ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ` № 5 և № 9 հայկական և Շուլավերիի ու Մառնեուլի վրացական դպրոցներից: Ողջույնի խոսքերից հետո, ծրագրի ղեկավարները շնորհանդեսի տեսքով ներկայացրեցին ծրագրում կատարված աշխատանքները, քննարկվեցին հետագա քայլերը: Այնուհետև կազմակերպվեց դասընթաց մանկավարժների և ծնողների համար, իսկ աշակերտների համար ճանաչողական էքսկուրսիա քաղաքում:Հյուրերը  մեծ ոգևորությամբ ու հարուստ տպավորություններով հեռացան Հայաստանից: