Մրցույթ թափուր աշխատատեղի համար PDF Տպել Էլ.փոստ

Պաշտոնը՝ Վանաձոր Ինֆոտուն ծրագրի համակարգող
Աշխատանքի սկիզբը` Հունիս 1, 2017


Ամփոփ նկարագիր
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն հայտարարում է մրցույթ՝ Վանաձոր Ինֆոտուն ծրագրի համակարգողի հաստիքի համար: Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը Լոռու մարզում։

Հիմնական պարտականությունները
  1. Պլանավորել և պատշաճ կերպով իրականացնել ծրագրային բոլոր գործողությունները
  2. Հետևողանություն դրսևորել գործողությունների ժամանակին իրականացմանը և խոչընդոտների մասին ժամանակին տեղեկացմանը կազմակերպության ղեկավարին
  3. Պատրաստել և ժամանակին ներկայացնել ընթացիկ և ավարտական հաշվետվությունները
  4. Կազմակերպել Մեդիա ոլորտին վերաբերող դասընթացներ
  5. Կազմակերպել Վավերագրական տեսաֆիլմերի դիտում-քննարկումներ
  6. Պատրաստել նյութեր Վանաձորում և Լոռու մարզում առկա տարբեր ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ
  7. Կազմակերպել հանրային միջոցառումներ, ֆոտոմրցույթներ, ֆլեշ-մոբբեր, ակցիաներ
  8. Առցանց և ավանդական միջոցներով հնարավորինս լայն լուսաբանել Վանաձոր Ինֆոտան և ՀԿ Կենտրոնի գործունեությունը
  9. Վարել Վանաձոր Ինֆոտան բլոգը
  10. Վարել ֆեյսբուք սոցիալական ցանցում Վանաձոր Ինֆոտուն խումբը

Ընդհանուր պարտականություններ

  1. Ըստ անհրաժեշտության և պահանջի՝ ՀԿ Կենտրոնում ստանձնել այլ պարտականություններ
  2. Մասնակցել ՀԿ Կենտրոնի կազմակերպական զարգացմանն ուղղված բոլոր գործընթացներին
  3. Առաջկցել ՀԿ Կենտրոնի աշխատակիցներին տարբեր ծրագրային գործողությունների իրականացման ընթացքում
  4. Անհրաժեշտության դեպքում թարգմանել ՀԿ Կենտրոնի գործունեությանն առնչվող փաստաթղթեր

Մասնագիտական և աշխատանքային պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /ցանկալի է լրագրության և հարակից ոլորտներում/
  • Քաղ. Լրագրության նյութեր պատրաստելու կարողություն և պատրաստակամություն
  • Սոցիալական մեդիան արդյունավետ օգտագործելու հմտություններ
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն
  • Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Թիմային աշխատանքի ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն
  • Ժամկետների մեջ աշխատելու ունակություն
  • Լրատվամիջոցների հետ աշխատելու փորձառություն


Դիմելու կարգը
Հայտերը՝ ինքնակենսագրությունը եւ հետաքրքրվածության նամակը, ուղարկել   Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ.հասցեին` թեմա դաշտում նշելով “Վանաձոր Ինֆոտուն ծրագրի համակարգող”։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2017 թվականի ապրիլի 22-ը:

Վանաձոր Ինֆոտուն ծրագիրը իրականացվում է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ)» ծրագրի շրջանակներում: