ՀայEng

Սուրբ Զատկը Լոռու մարզի Ագարակ և Լեջան համայնքների դպրոցներում

Ուրբաթ՝ ապրիլի 14-ին, Լոռու մարզի Ագարակ և Լեջան համայնքների դպրոցներում տեղի ունեցան Սուրբ Զատկին նվիրված միջոցառումներ: Միջոցառմանը ամենամեծ պատրաստականությամբ էին մոտեցել

բոլոր աշակերտներն ու կազմակերպիչները, և հիրավի իմաստալից ու ակնահաճո տեսարաններ պարգևեցին բոլոր ներկաներին: Միջոցառումներին իրենց աջակցություն էին ցուցաբերել նաև "Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն" ՀԿ-ն և Վորլդ Վիժն Հայաստանի Ստեփանավանի ծրագիրը: Միջոցառումներին իր օրհնությունն էր բերել Ստեփանավանի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ղազար քհն Թորոսյանը, ով բարեմաղթանքներից ու օրվա խորհուրդը ամենքին հասու դարձնելուց զատ կատարեց նաև ոտնլվայի արարողություններ: Որպես այս ամենի տրամաբանական շարունակություն՝ միջոցառման մասնակիցները ապրիլի 17-ին վերոնշյալ կազմակերպությունների աջակցությամբ քահանայի հետ կմեկնեն ուխտագնացության դեպի Արդվի:

 

որոնում