ՀայEng

Հայ- վրացական միջսահմանային բարեկամություն

22. 04. 2017թ- ին  Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների ծրագրի շրջանակներու  "Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն" ՀԿ տնօրեն` Օ. Դուլգարյանի ղեկավարությամբ իրականացվեց ճանաչողական էքսկուրսիա Հայաստանից դեպի Վրաստան: Էքսկուրսիային մասնակցեցին ծրագրին մասնակից Ալավերդու և Ստեփանավանի դպրոցների 40

աշակերտներ: ՈՒղևորությունն անցավ բարձր տրամադրությամբ և նոր ծանոթություններով: Էքսկուրսիան սկսվեց Դիոկնիսիի հանրակրթական դպրոց այցով: Որտեղ վրացական դպրոցի աշակերտները գեղեցիկ մշակութային միջոցառում էին կազմակերպել `ազգային երգով ու պարով: Տեղի ունեցավ երկար սպասված հանդիպումը հայկական և վրացական դպրոցների աշակերտների միջև: Երեխաների ոգևորությանը չափ չկար, նրանք հանդիպեցին արդեն իրենց ծանոթ աշակերտներին, նաև ձեռք բերեցին նոր ընկերներ: Որպես հայ- վրացական միջսահմանային բարեկամության խորհրդանիշ  դպրոցի բակում ծառատունկ կատարվեց: Հաջորդ կանգառը եղավ Մառնեուլիի մշակույթի կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում ազգային բազմազանությանը նվիրված մշակութային միջոցառում: Միջոցառմանը մասնակցելուց հետո տեղափոխվեցինք Բոլնիսի: Այստեղ քայլարշավ իրականացվեց Գերմանական փողոցով: Այնուհետև երեխաներն այցելեցին  Խաչեն գյուղում  գտնվող  հայ մեծանուն գրող` Ղազարոս Աղայանի տուն-թանգարանը: Ծ անոթացան նրա ձեռագիր գործերին, տեսան այն կոլորիտը որտեղ ապրել է նա: Էքսկուրսիայի ավարտին տուն-թանգարանի բակում հայ և վրաց աշակերտների նախաձեռնությամբ կազմակերպվեց ազգային երգի ու պարի ինքնաբուխ միջոցառում: Հրաշալի անցկացված օրվա վերջում երեխաները մեծ հույզերով ու վառ տպավորություններով հրաժեշտ տվեցին միմյանց և շարժվեցին դեպի Հայաստան:" Երիտասարդության ձայնը հանուն զարգացման և փոփոխությունների" ծրագիրն իրականացվում է`" Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն "  ՀԿ, "Մառնեուլիի ժողովրդավար կանանց խորհուրդ", Civitas Georgica կողմից Եվրոպական միության աջակցությամբ:

որոնում