ՀայEng

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:

Ծրագիրը միտված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպչական կարողությունները, ապահովել կայունությունը և արդյունավետ համագործակցությունը՝ ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի կառույցների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերում:

Պահանջվում են դասընթացավարներ հետևյալ թեմաների համար՝

• «Ֆոնդահայթայթման ավանդական և այլընտրանքային մեթոդներ» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ /
• «Արտաքին կապերի ստեղծում, հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթաց /2 օր՝ 5 ժամ/
• «ՀԿ անդամության և կամավորականության զարգացում» թեմայով դասընթաց /1 օր՝ 5 ժամ/
• «Համայնքային համախմբում և զարգացում» թեմայով դասընթաց /1 օր՝ 5 ժամ/,
• «Սոցիալական ձեռնարկատիրության հիմունքներ» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/
• «ՀԿ ֆինանսական պլանավորում, հաշվապահական հիմունքներ» թեմայով դասընթաց /1 օր՝ 5 ժամ/
• «Ցանցային աշխատանք և շահերի պաշտպանություն» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/
• «Միջոլորտային հարաբերությունների ձևավորում. բանակցությունների արվեստ» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/
• «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/
• «ՏՀՏ հմտություններ, կիրառելի գործիքակազմ» թեմայով դասընթաց /1 օր՝ 5 ժամ/
• «Ծրագրերի նախագծում և կառավարում» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/
• «Կարիքի գնահատում» թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/

Դասընթացավարի պարտականությունները՝

• Մշակել և ներկայացնել դասընթացի պլան` պատվիրատուի պահանջներին համապատասխան,
• Մշակել դասընթացի նախնական և հետդասընթացային գիտելիքի ստուգման հարցաշար
• Մշակել դասընթացի նյութերը (PowerPoint, գործնական վարժությունների նյութեր, մասնակիցներին բաժանվող նյութեր, օրակարգ) և տրամադրելդրանք պատվիրատուին դասընթացից առնվազն երեք օր շուտ,
• Մատուցել դասընթացը՝ պատվիրատուի հետ առնվազն 7 օր առաջ պայմանավորվելով դասընթացի իրականացման վայրի և օրվա համար,
• Ներկայացնելդասընթացի համառոտ հաշվետվություն դասընթացի ավարտից երեք օրվա ընթացքում՝ ներառելով մասնակիցների կողմից առավել շատ հնչեցված հարցերի/ մտահոգությունների մասին տեղեկություն:

ՀԿ Կենտրոնի պարտականությունները՝

• Տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ դասընթացի մասնակիցների վերաբերյալ,
• Ապահովել դասընթացների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ (լսարան, սարքավորումներ և այլն),
• Կազմակերպել դասընթացի մասնակիցների տեղափոխումը և ապահովել նրանց ներկայությունը դասընթացին,
• Ապահովել դասընթացավարի տեղափոխումը դասընթացների վայր և դասընթացների համար անհրաժեշտ պիտույքները (մասնակիցների փաթեթ, ֆլիպչարտ, մարկեր, սքոչ և այլն) ըստ անհրաժեշտության,
• Դասընթացների իրականացման ընթացքում ցուցաբերել տեխնիկական աջակցություն,
• Կատարել վճարումներ ըստ պայմանագրի:

Դասընթացների իրականացման ժամանակահատված՝ հունիս 1 – սեպտեմբեր 30, 2017թ.

Թիրախային խումբ` Լոռի, Տավուշ և Շիրակ մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացի մասնակիցների թիվը խմբում՝ 20-25 հոգի:

Մրցույթի համար ներկայացվող փաստաթղթեր`

• Վերջին 3 տարիների ընթացքում դասընթացավարի կողմից իրականացված առնվազն երեք նմանատիպ աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն,
• Դասընթացավարի ինքնակենսագրություն(CV),
• Դասընթացի օրակարգ, ընդհանուր նկարագիր,
• Դասընթացների ժամանակ մասնակիցներին տրամադրվող նյութեր (ամփոփ ներկայացնել/թվարկել նյութերի վերնագրերը/խորագրերը),
• Գնային առաջարկ

Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 25.05.2017թ., ժամը 18:00-ն՝  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար (mailto: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ) հասցեով` վերնագրի տողում նշելով Դասընթաց վարելու հետաքրքրության հայտ: Միևնույն փորձագետը կարող է հայտ ներկայացնել մեկից ավելի դասընթացներ վարելու համար:

Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ, ծրագրի համակարգող Հերմինե Գասպարյանին՝  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար (mailto: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար ) էլեկտրոնային հասցեով կամ զանգել 091743315 հեռախոսահամարով:

 

որոնում