ՀայEng

Ուրախ օր փոքրիկների համար

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ն (CCMS) և SKEY երիտասարդական ակումբը համատեղ, Վորդ Վիժն ՄԲԿ Հայաստան Լոռու զարգացման ծրագրի աջակցությամբ այսօր կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված

երեխաների պաշտպանության օրվան: Օրը լի էր  անակնկալներով և բարձր տրամադրությամբ: Ներկա գտնվողներն ունեցան հագեցած և գույներով լեցուն տպավորություններ: Միջոցառմանը ներկա էին ավելի քան երկու հարյուր փոքրիկներ: Երեխաները բաժանվեցին խմբերի և իրենց առաջնորդների ուղեկցությամբ  մասնակցեցին հետաքրքիր խաղերի: Փոքրիներին ողջունելու էին եկել սիրելի հեքիաթի հերոսները, որոնք կարողացան երգով, պարով, գույնզգույն ժապավեններով, ժպիտներով  ու փուչիկներով զվարճացնել փոքրիներին ու նրանց ծնողներին: Հեքիաթային օրվա վերջում երեխաներին սպասվում էր նաև անակնկալ՝ նվերների տեսքով:

 

որոնում