Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Լեհ և Պորտուգալացի ԵԿԾ (EVS) կամավորները անցած շաբաթ այցելեցին CCMS PDF Տպել Էլ.փոստ

Մեր ԵԿԾ (EVS) կամավոր Ռենատայի շնորհիվ  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ (CCMS)- ի և World Vision Հայաստանի երիտասարդությունը հնարավորություն ունեցավ մասնակցել սեմինարների, որոնք  վարում էին Վրաստանի Օզուրգեթիի շրջանից  ժամանած ԵԿԾ (EVS) կամավորները:

Հունիս 21-23 Վրաստանի Երիտասարդական Ուսանողական Խորհրդի ԵԿԾ (EVS) կամավորները անցկացրեցին սեմինար

`« Ինտեգրում և հաղոդակցություն» թեմայի վերաբերյալ:

 

CCMS-ի ԵԿԾ(EVS)  համակարգող Աննա  Չեբդովսկայան ասում է.
- Մենք ունեցանք այս հետքրքիր հնարավորությունը մեր ԵԿԾ(EVS) կամավորի շնորհիվ, ով էներգիայով և գաղափարներով լի ժամանել է Ալավերդի, և ով ցանկանում է նոր գիտելիքներ ստանալ հայերից և աջակցել մեր երիտասարդությանը: Նա կապ է հաստատել Վրաստանի Օզուրգեթիի շրջանում Եվրոպայի կամավորական ծառայություն իրականացնող կամավորների հետ և նրանց հրավիել է CCMS: Մեր կազմակերպությունը շատ հպարտ է այս իրադարձության առիթով, քանի որ, սա առաջին անգամն էր, երբ CCMS-ում նմանատիպ գործունեություն էր ծավալվում Հայաստանի և Վրաստանի ԵԿԾ(EVS)   կամավորների կողմից: Այն հրաշալի  փորձ հանդիսացավ, որը հուսով ենք շարունակական բնույթ կկրի:

Եռօրյա սեմինարի ընթացքում  Լեհաստանից ժամանած Մարտինա Օլզացկան և պորտուգալացի Ռիտա Սանթոսը դասընթացի 13 մասնակիցներին սովորեցրեցին, թե ինչպես տիրապետել հաղորդակցության հմտություններին: Սեմինարն անցկացվեց դասավանդման նորագույն մեթոդներով` հիմնված էր հիմնականում խաղերի և քննարկումների վրա, որը ստիպեց երիտասարդներին մտածել, թե ինչպես են իրենք լսում և ընկալում մյուսներին:

Ռիտա Սանթոսն  ասում է.

-Ալավերդիում անցկացված այս սեմինարներից հետո, ես ինձ իսկապես ուրախ եմ զգում, որ այս ծրագրի մի մասն եմ կազմում, որը միավորում է CCMS- ին և Երիտասարդական-Ուսանողական խորհրդին: Երախտապարտ եմ, որ հնարավորություն ունեցա աշխատել այս խմբի հետ, քանի որ ես տեսնում էի, թե նրանք ինչպես էին աշխատում որպես թիմ և թե ինչպես էին աջակցում միմյանց, ինչպես էին նրանք հասկանում, որ կրեատիվությունը և հաղորդակցությունը կարևոր դեր են խաղում մեր կյանքի ամենահասարակ առաջադրանքներում, և նրանք հետքրքրասիրությամբ և էներգիայով լի հեախուզում էին աշխարհը: Վերջին օրը նրանց բոլորի դեմքի ժպիտները  (հատկապես աչքերի) ինձ հասկացրեցին, որ սա այսքանով չի կարող ավարտվել: Ի վերջո կարող եմ ասել, որ նրանց հետ շատ բան սովորեցի և դեռ պատրաստակամ եմ շարունակել զարգացնել որոշ ծրագրեր այն մարդկանց հետ՝ ովքեր ինչ-որ ձևով ներգրավված էին այս սեմինարում;

Սեմինարների վերջում մասնակիցները շատ ուրախ էին, որ նրանք հնարավորություն ունեցան հասկանալ կյանքի մարտահրավերները այս պարագայում և թե ինչպես կարող են հաղթահարել դրանք: Սեմինարը կազմակերպվել էր, որպես EVS ծրագրի մի մաս և ֆինանսավորվել էր Եվրամիության (EU) կողմից: