ՀայEng

CCMS-ը ևս մեկ անգամ հյուրընկալեց EVS կամավորի

EVS  ծրագրի շրջանակներում այս անգամ իր կամավորական աշխատանքը կիրականացնի ազգությամբ լեհ Օլգա Պլեսինսկան, ով երեկ ժամանեց CCMS և  արժանացավ

CCMS –ի աշխատակիցների և SKYE ակումբի երիտասարդության ջերմ ընդունելությանը:

 

Օրը լի էր զվարճալի խաղերով և կենացների բազմազանությամբ: Օլգան նշեց, որ շատ հուզված է, այսպիսի լիակտար  ընդունելության և ջերմ մթնոլորտի համար, ինչը մեծ ոգևորություն հաղորդեց նրան: Մասնագիտությամբ  լուսանկարիչ լինելով Օլգան խոստացավ SKYE ակումբի երիտասարդությանը կամավորական ծառայություն իրականացնելու ընթացքում կիսվել մասնագիտական խորհուրդներով: Նա մեծ սպասումներով և հույզերով եկել է Հայաստան և համոզված է, որ իր սպասումները արդարացվելու են: Նա արդեն ակտիվ կերպով մասնակցել է ոչ ֆորմալ կրթության անգլերենի դասընթացին և ունի մեծ ոգևորություն հետագա աշխատանքների հետ կապված: Նա նույնպես անց կկացնի անգլերենի դասընթացներ  երեխաների համար և կփոխանցի երեխաներին իր գիտելիքները:

որոնում