ՀայEng

Արդվիում, ոչ՛ բնաքանդությանը

Լոռու մարզի Արդվի գյուղի տարածքում գտվող Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում 2017-2020թթ. նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: «Միռամ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարություն է ներկայացրել

երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Գյուղացիները դեմ են հանքի շահագործմանը: Այսօր 26.07.2017թ-ին Արդվիի համայնքապետարանում նախատեսված էին հանրային լսումներ, սակայն գյուղացիները որոշեցին փակել գյուղի ճանապարհը հանքի համար երկրաբանական ուսումնասիրություններ կատարող «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին առաջ։ Մեկ բռունցք դարձած մանուկ ու ծեր կիզող արևի տակ մոտ 2 ժամ իրենց բողոքն արտահայտող տարբեր խորագրերով պաստառներ ձեռքներին փակեցին գյուղի ժանապարհը: Գյուղապետը գյուղացիների կողքին չէր, մեկնաբանելով որ ինքը արձակուրդ է,մեկնել էր Երևան, փոխարենը գյուղացիների սատար կանգնելու էին եկել գյուղի ճակատագրով անհանգստացած լրագրողներ, բնապահպաններ, «ԵԼՔ» խմբակցությաններկայացուցիչներ և ՀԿ-ի ներկայացուցիչներ։ Գյուղացիները ասում են, որ գյուղը 566 հա արոտավայր ունի, որից 140-ն ուզում են ոսկու ուսումնասիրության համար վերցնել, և իրենց բան չի մնա: Հանրային լսման ժամանած բնապահպանության  նախարարության ներկայացուցիչները մեքենայից դուրս չեն գալիս՝ լսելու ճանապարհը փակած գյուղացիների բողոքները։ Նրանք ասում են, որ պատրաստ են քննարկել բոլոր խնդիրները՝ հանրային քննարկման համար նախատեսված վայրում, այն է՝ գյուղապետարանը։ Գյուղացիները միաձայն ասում էին, որ իրենք դեմ են հանքի  շահագործմանը, և  չեն ուզում ոչ մի հանրային լսում տեղի ունենա. թող հեռու մնան մեր գյուղից - ասաց գյուղացիներից մեկը: Հանրային լսման եկած նրկայացուցիչները այդպես էլ չմոտեցան. հեռացան և հանրային լսումը տապալվեց:«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն » ՀԿ-ն  աջակցելու է Արդվի համայնքի բնակիչների կամարտայատմանը և սատար է  կանգնելու նրանց քաղաքացիական իրավունքներին:

 

որոնում