Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
Ամառային առօրյան ճամբարներում PDF Տպել Էլ.փոստ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» (CCMS) ՀԿ-ի և ՎՎՀ-ի  աջակցությամբ` հուլիս-օգոստոս ամիսներին  Թումանյանի   և Ստեփանավանի  համայնքներում մեկնարկեցին բակային ճամբարները:

Ճամբարի առօրյան

հետաքրքրիր էր և հագեցած: Օրակարգն ուներ թեմատիկ ուղղվածություն:

 

Յուրքանչյուր օրվա թեմային համապատասխան բակային ճամբարները ունենում էին հյուրեր. քահանա, բուժքույր, ուսուցիչ, ակտիվ ուսանողներ, ովքեր բովանդակալից և ուսուցանող զրույցներ էին անկացնում երեխաների հետ: Այնուհետև ըստ թեմայի բովանդակության` ջոկատավարները օգնում էին պատրաստել փոքրիկ ներկայացումներ, կոլաժներ, ակտիվ քննարկումներ:

Տեղի ունեցան նաև ինտեկտուալ և սպորտային խաղեր: Երեխաների հեքիաթային օրերն ուղեկցվում էին երգով ու պարով:

Ամառային արձակուրդների յոթ օրը դարձավ տպավորիչ և անմոռանալի: