ՀայEng

Միջ- սահմանային կյանք

2017 թվականի օգոստոսի 25-29 ժամանկահատվածում նախատեսվում է ՀՀ Լոռու մարզի Հաղպատ համայնքում իրականացնել 5- օրյա աշխատանքային սեմինար- քննարկում «Միջ- սահմանային կյանք» ծրագրի շրջանակներում: «Միջ-սահմանային կյանք»  ծրագրի նպատակն է,

նպաստել միջ- սահմանային երիտասարդկան համագործակցությանը Հայաստանի Լոռու մարզի և Վրաստանի Քվեմո – Քարտլի մարզերի հայ և վրացի երիտասարդների միջև, միջմշակութային փոխանակման և համատեղ նախաձեռնությունների պլանավորման միջոցով : Հայաստանի և Վրաստանի քաղաքացի երիտասարդների առջև սեմինար- քննարկման  ժամանակ կդրվեն  հետևյալ խնդիրները : 1. Քննարկել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև միջ-սահմանային համագործակցության արդի մակարդակը և մարտահրավերները : 2. Առկա փորձի հիման վրա վերհանել հայ-վրացական միջ-սահմանային երիտասարդկան համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնայնություններն ու հնարավորությունները և մշակել տեղեկատվական ձեռնարկ Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար : 3. Մշակել հայաստանից և վրաստանցի մասնակիցների միջև հետագա միջ-սահմանային համագործակցության ուղված համատեղ նախաձեռնությունների 10 նախագիծ :

 

Ծրագրի շահառուներն են 20 երիտասարդներ, 10 երիտասարդ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու և Ստեփանավանի տարածաշրջանից և 10 Վրաստանի Հանրապետության քաղաքացի վրացի և հայ երիտասարդներ Վրաստանի Քվեմո Քարտլի մարզից:

«Միջ- սահմանային կյանք»  ծրագրը իրականացվում է

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» CCMS ՀԿ- ի կողմից ՀՀ «Սպորտի և երիտասարդության նախարարության» և «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի» աջակցությամբ:Ծրագրին աջակցում են նաև  Վրաստանի «Մառնեուլիի ժողովրդավար կանանց միություն» և Civitas Georgia ՀԿ-ները:

 

 

որոնում