ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ CCMS
ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի
15.08.2017
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները ուղղված 2017 թվականի օգոստոսի 25-29 ընկած ժամանակահատվածում ՀՀ Լոռու մարզի, Հաղպատ համայնքում տեղի ունենալիք միջազգային (Հայ-վրացական) սեմինարի իրականացմանը «Միջ-սահմանային կյանք» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սպորտի և Երիտասարդության նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է, նպաստել միջ-սահմանային երիտասարդկան համագործակցությանը Հայաստանի Լոռու մարզի և Վրաստանի Քվեմո – Քարտլի մարզերի հայաստանցի և վրաստանցի երիտասարդների միջև, միջմշակութային փոխանակման և համատեղ նախաձեռնությունների պլանավորման միջոցով: Ծրագիրը իրենից ներկայացնում է 5 օրյա աշխատանքային սեմինար քննարկում, որը տեղի կունենա 2017 թվականի օգոստոսի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում: Հայաստանի և Վրաստանի քաղաքացի երիտասարդների մասնակցությամբ, որը հետապնդելու է հետևյալ խնդիրները ՝
1. Քննարկել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև միջ-սահմանային համագործակցության արդի մակարդակը և մարտահրավերները .
2.Առկա փորձի հիման վրա վերհանել հայ-վրացական միջ-սահմանային երիտասարդկան համագործակցության ռազմավարական ուղղությունները և առաջնայնություններն ու հնարավորությունները և մշակել տեղեկատվական ձեռնարկ Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ մարզերում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար .
3.Մշակել հայաստանցի և վրաստանցի մասնակիցների միջև հետագա միջ-սահմանային համագործակցության ուղված համատեղ նախաձեռնությունների 10 նախագիծ :
Ծրագրի շահառուներն են 20 երիտասարդներ, 10 երիտասարդ ՀՀ Լոռու մարզի Ալավերդու և Ստեփանավանի տարածաշրջանից և 10 Վրաստանի Հանրապետության քաղաքացի վրացի և հայ երիտասարդներ Վրաստանի Քվեմո Քարտլի մարզից:
«Միջ- սահմանային կյանք» ծրագրը իրականացվում «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» CCMS ՀԿ- ի կողմից ՀՀ «Սպորտի և երիտասարդության նախարարության» և «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» աջակցությամբ:
Ծրագրին աջակցում են նաև Վրաստանի «Մառնեուլիի ժողովրդավար կանանց միություն» և Civitas Georgica ՀԿ-ները:
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ CCMS
Հասցե. ՀՀ. Լոռու մարզ ք. Ալավերդի Ջրավազան 5ա
E-mail: Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Հեռ. / +374 253 / 2 44 43 Ֆաքս/ +374 253 / 2 44 43
Ինդեքս. 1702
Կայք/ http://www.armccms.org/
Կազմակերպության ֆեյսբուքյան էջ https://web.facebook.com/armccms.org/
Ծրագրի ֆեյսբուքյան էջ https://www.facebook.com/www.inter.border.org/