ՀայEng

Հոգևոր աջակցության կարևորությունը հայ ընտանիքներում

Սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Վորլդ Վիժն Հայաստան Ալավերդու ՏԶԾ-ի ֆինանսական աջակցությամբ  մեկնարկեց  «Ներդաշնակ ընտանիք» ծնողավարման դասընթացը։

Դասընթացը բաղկացած էր չորս մոդուլից․

 

 

  1. «Անդրադարձ անցյալին»
  2. «Ճանաչենք ներկան»
  3. «Մտապատկերել ապագան»
  4. «Հետամուտ լինել մեր երազանքին»

Դասընթացը վարում էին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ- ի սոցիալական աշխատողներ Արմինե Շախկյանը և Լուսինե Իսրայելյանը, Ախթալա և Օձուն համայնքի հոգևոր առաջնորդներ Տեր Հեթում Քահանը Թարվերդյանը և Տեր Վրթանես Քահանա Բաղալյանը։

Հանդիպումներին մասնակցում էին Ախթալա, Այրում, Արևածագ, Մղարթ համայնքների ծնողները։

Յուրաքանչյուր մոդուլի ընթացքում սոցիալական աշխատողները և հոգևոր հայրերը ներկայացնում էին տվյալ մոդուլի բովանդակությունը, տեղի էին ունենում ակտիվ քննարկումներ, ծնողները ստանում էին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Դասընթացի ավարտին ծնողներին սպասվում էր հետաքրքիր անակնկալ։  Վորլդ Վիժն Հայաստանի աջակցությամբ Արևածագ և Մղարթ համանյքի ծնողները մեկնեցին ուխտագնացության դեպի Էջմիածին, իսկ Ախթալա և Այրում համայնքի ծնողները մկրտվեցին Ախթալայի վանքում, այնուհետև եղան Օձունի, Սանահինի, Հաղպատի եկեղեցիներում։

որոնում