Հայտարարություններ

Հարցում

Ինչպե՞ս եք գնահատում հասարակական կազմակերպությունների դերը համայնքային զարգացման գործում:
 
20 և ավելի երեխաներ միացան անգլերենի նոր խմբակին PDF Տպել Էլ.փոստ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ-ում շարունակվում են անգլերենի ինտենսիվ դասընթացները։

Ինչպես և խոստացել էինք՝ սեպտեմբերի 4-ից երկու լեզվական տարբեր մակարդակներ ունեցող նոր խմբերը սկսեցին մասնակցել դասընթացներին, ինչը շատ ողջունելի է։ Մեզ համար բավականին գոհացուցիչ է այն հանգամանքը, որ բավականին մեծ թվով երեխաներ հետքրքրություն են ցուցաբերում այս դասընթացների նկատմամբ  ինչը շատ ողջունելի է։ Դասընթացավարներ  Օլգա Պլեսինկսկան և Ռենատա Յակունաիտեն  նույնպես շատ տպավորված և զարմացած էին այս իրադարձությամբ։

 

Ռենատա Յակունաիտեն ասում է

-Անկեղծ ասած միանգամից այսքան մեծ հետաքրքրություն  չէի ակնկալում և   ինձ համար անսպասելի էր,  ուստի ես բավականին զարմացած էի տեսնել այսքան շատ երեխաներ։ Սակայն ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ նրանք ձգտում են բարելավել իրենց լեզվական կարողությունները ոչ ֆորմալ կրթության միջոցով, որը մենք  ապահովվում ենք CCMS-ում։ Ես փորձում եմ անգլերենը դարձնել զվարճալի և հեշտ, այդ իսկ պատճառով ես իրապես հավատում եմ, որ մենք կշարունակենք բարին գործել այստեղ։