ՀայEng

CCMS-ը Քաղաքացիական Հասարակության տոնին

#CSDay17 Սեպտեմբերի 19-ը նշվում է որպես Քաղաքացիական Հասարակության Օր:

Այս տարի ՀԿ կենտրոն Վանաձորի գրասենյակի աջակցությամբ տոնը կազմակերպվեց

 

 

Վանաձորի Սայաթ-Նովայի այգում: Տոնին ներկա էին ավելի քան 40 հասարակական կազմակերպություններ՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերից:

 

Միջոցառմանն իր մասնակցությունն ունեցավ նաև «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ( CCMS ) ՀԿ-ն: ՀԿ-ի ներկայացուցիչները հանդես եկան «Եկեք նկարենք մեր երազանքները» խորագրով վարպետության դասին, և  փոքրիկները մեծ ոգևորությամբ սկսեցին նկարել իրենց երազանքները:

Տարբեր ՀԿ ներկայացուցիչներ փոխանակվում էին իրենց փորձով, տպավորություններով, հաջողություններով: Միջոցառումն ուղեկցվում էր գեղեցիկ երգ ու պարով:

Իսկ վերջում հասարակական նկազմակերպությունները արժանացան շնորհակալագրերի՝ ակտիվ մասնակցության համար:

որոնում