ՀայEng

CCMS ՀԿ-ի 2017թ- ի տարեկան ամփոփիչ եռօրյա աշխատաժողով


Սեպտեմբերի 26-28 - ը Օձունի պանսիոնատ հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  CCMS  ՀԿ-ի 2017թ- ի տարեկան ամփոփիչ եռօրյա  աշխատաժողովը , որի ընթացքում  մշակվեցին CCMS- ի ֆինանսական կայունության և կառավարման ընթացակարգերը, որոնք միտված են CCMS-ի ներքին կարողությունների հզորացմանը: Հանդիպմանը մասնակցեցին  CCMS - ի աշխատակազմը՝ Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջաններից և կամավորները:
Ընթացակարգերի մշակման գորձընթացը իրականացվեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի փորձագետների մասնագիտական խորհրդատվությամբ:
CCMS-ի  Ֆինանսական կայունության և կառավարման ընթացակարգերը մշակվեցին «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով  «ՀԿ Կենտրոն»  ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող  «ՀԿ ծառայություն մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացման» ծրագրի,  ենթադրամաշնորհային  «Թիմային Զարգացում» ծրագրի  շրջանակներում։

CCMS- ի ամփոփիչ հանդիպման կազմակերպմանը աջակցություն է ցուցաբերել Վորլդ Վիժն Հայաստան Լոռու ՏԾ ծրագիրը՝ ի դեմս ծրագրի ղեկավար Արեգնազան Մարտիրոսյանի:

 

որոնում