Halloween-ը CCMS-ում
Լիտվայից ժամանած EVS կամավոր Ռենատա Յակունաիտեն Հոկտեմբերի 31-ին CCMS-ում կազմակերպել էր հելոուին, որի նպատակն էր
տեղացի երիտասարդներին իրազեկել եվրոպական արժեքների հետ և թե ինչպես են դրանք սկիզբ առել։ Այդ կապակցությամբ տեղացի երիտասարդները նախապատրաստեցին բոլոր զարդարանքները և կերտեցին սարսափելի կերպարներ։ Ամենասկզբում մասնակիցները ծանոթացան հելոուինի և նրա ծագման մասին։ Մասնակիցները զվարճացան խաղալով տարբեր խաղեր և պարելով։ Ինչպես նաև տեղի ունեցավ «Ամենասարսափելի կերպար» և «Ամենահամեղ թխվածք» մրցույթը, որի մրցանակակիրները դարձան ամենասարսափելի կերպար անվանակարգում՝ Գևորգ Ասլանյանը և ամենահամեղ թխվածք անվանակարգում՝ Աննա Փերիխանյանը։