«Հովանավորչական ծրագրի օգնական և թարգմանիչ» թափուր պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ և Վորլդ Վիժն Հայաստան համագործակցության շրջանակներում «Հովանավորչական ծրագրի օգնական և թարգմանիչ» թափուր պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ:
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի
ՎՎՀ Ալավերդի ՏԾ
ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
15.12.2017-30.09.2018 Ծառայության մատուցման պայմանագիր
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Աջակցություն տրամադրել Ալավերդու տարածքային ծրագրի շրջանակներում պլանավորված Հովանավորության ծրագրի բոլոր գործողություններին, որոնք կսահմանվեն Ալավերդի ՏԾ Հովանավորության ծրագրի համակարգողի կողմից: Ապահովել ստանձնած ծրագրի շրջանակներում գործողությունների ժամանակին և արդյունավետ իրականացումը՝ համապատասխանաբար ապահովելով պատշաճ և որակյալ ծառայություն:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել ՀԾ-ում գրանացված երեխաների նամակագրությունը (հովանավորից եկող և գնացող), լուսանկարչությունը և տեսագրությունը՝ պահանջվող որակի և ժամկետների շրջանակներում:
- Աջակցել երեխաներին մտածել, արտահայտվել և պատմել իրենց սեփական պատմությունները նամակներում/տեսանյութերում և տարեկան առաջընթացի հաշվետվությունում (APR): Հավաքել և տրամադրել Ալավերդի ՏԾ-ին ընտանիքների, համայնքի մասին պատմություններ, որտեղ արտացոլված է կյանքի փոփոխություն/բարելավում՝ ՎՎՀ-ի աշխատանքների շնորհիվ, ապահովելով երեխաների պաշտպանության բոլոր չափանիշները՝ ներառյալ հաղորդակցության չափանիշները:
- Ցուցաբերել անհատական մոտեցում՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքի ընթացքում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատուկ կարիք ունեցող երեխաներին և առավել խոցելիներին:
- Իրականացնել այցեր ՀԾ-ում ընդգրկված երեխաների բարեկեցությունը մշտադիտարկելու նպատակով /նվազագույնը 90 օրը մեկ/: Ապահովել արձանագրություն երեխայի՝ համայնքում ներկայության վերաբերյալ։ Եթե երեխան ժամանակավոր բացակայում է համայնքից, ապահովել հետևողական այցեր՝ համաձայն հովանավորության հաստատված չափանիշների։
- Պարբերաբար մշտադիտարկել այն երեխաների բարեկեցությունը /գրանցված և չգրանցված/, որոնք ունեն երեխայի պաշտպանության խնդիրներ և/կամ կրիտիկական առողջական խնդիրներ՝ բացահայտված հովանավորության մոնիթորինգի և/կամ համայնքում այլ աշխատանքների արդյունքում:
- Ակտիվ համագործակցել ՏԻՄ-ի, կրթական, առողջապահական հաստատությունների հետ՝ ապահովելով աջակցություն Ալավերդի ՏԾ ծրագրերի իրականացումը:
- Ապահովել ծրագրում գրանցված երեխաների տարեկան առնվազն երկու անգամյա մասնակցությունը ՎՎՀ-ի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներին, խմբակներին և ծրագրերին և Ալավերդի ՏԾ-ին տեղեկացնել բացերի մասին:
- Հայտնաբերված երեխայի պաշտպանության դեպքերը փոխանցել համայնքային սոցիալական աշխատողին:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- · Բարձրագույն կրթություն
- · Անգլերենի գերազանց իմացություն
- · Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն և անգլերեն
- · Գերազանց թարգմանչական հմտություններ հայերենից անգլերեն և հակառակը
- · Համակարգչային գրագիտություն (MS Office: Word, Excel, e-mail, Internet)
- · Աշխատանքի ընթացքում ժամանակի 50% -ով ճանապարհորդելու ունակություն և
պատրաստակամություն
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է տրամադրեն CV, որը պետք է ուղարկել Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. hասցեին: Կապ կհաստատվի միայն նախնական ընտրության փուլը հաղթահարած թեկնածուների հետ։
Վերջնաժամկետ – նոյեմբերի 24, 2017