ՀայEng

«Հովանավորչական ծրագրի օգնական և թարգմանիչ» թափուր պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ և Վորլդ Վիժն Հայաստան համագործակցության շրջանակներում «Հովանավորչական ծրագրի օգնական և թարգմանիչ» թափուր պաշտոնի համար հայտարարվում է մրցույթ:

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐ

ՀՀ, Լոռու մարզ, ք. Ալավերդի

ՎՎՀ Ալավերդի ՏԾ

 

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ

15.12.2017-30.09.2018 Ծառայության մատուցման պայմանագիր

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Աջակցություն տրամադրել Ալավերդու տարածքային ծրագրի շրջանակներում պլանավորված  Հովանավորության ծրագրի բոլոր գործողություններին, որոնք կսահմանվեն Ալավերդի ՏԾ  Հովանավորության ծրագրի համակարգողի կողմից: Ապահովել ստանձնած ծրագրի շրջանակներում գործողությունների ժամանակին և արդյունավետ իրականացումը՝ համապատասխանաբար ապահովելով պատշաճ և  որակյալ ծառայություն:

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  1. Իրականացնել ՀԾ-ում գրանացված երեխաների  նամակագրությունը (հովանավորից եկող և գնացող), լուսանկարչությունը և տեսագրությունը՝ պահանջվող որակի և ժամկետների շրջանակներում:
  2. Աջակցել երեխաներին մտածել, արտահայտվել և պատմել իրենց սեփական պատմությունները նամակներում/տեսանյութերում և տարեկան առաջընթացի հաշվետվությունում (APR): Հավաքել և տրամադրել Ալավերդի ՏԾ-ին ընտանիքների, համայնքի մասին պատմություններ, որտեղ արտացոլված է կյանքի փոփոխություն/բարելավում՝ ՎՎՀ-ի աշխատանքների շնորհիվ, ապահովելով երեխաների պաշտպանության բոլոր չափանիշները՝ ներառյալ հաղորդակցության չափանիշները:
  3. Ցուցաբերել անհատական մոտեցում՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքի ընթացքում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատուկ կարիք ունեցող երեխաներին և առավել խոցելիներին:
  4. Իրականացնել այցեր ՀԾ-ում ընդգրկված երեխաների բարեկեցությունը մշտադիտարկելու նպատակով /նվազագույնը 90 օրը մեկ/: Ապահովել արձանագրություն երեխայի՝ համայնքում ներկայության վերաբերյալ։ Եթե երեխան ժամանակավոր բացակայում է համայնքից, ապահովել հետևողական այցեր՝ համաձայն հովանավորության հաստատված չափանիշների։
  5. Պարբերաբար մշտադիտարկել այն երեխաների բարեկեցությունը /գրանցված և չգրանցված/, որոնք ունեն երեխայի պաշտպանության խնդիրներ և/կամ կրիտիկական առողջական խնդիրներ՝ բացահայտված հովանավորության մոնիթորինգի և/կամ համայնքում այլ աշխատանքների արդյունքում:
  6. Ակտիվ համագործակցել ՏԻՄ-ի, կրթական, առողջապահական հաստատությունների հետ՝ ապահովելով աջակցություն Ալավերդի ՏԾ ծրագրերի իրականացումը:
  7. Ապահովել ծրագրում գրանցված երեխաների տարեկան առնվազն երկու անգամյա մասնակցությունը ՎՎՀ-ի կողմից իրականացվող տարբեր միջոցառումներին, խմբակներին և ծրագրերին և Ալավերդի ՏԾ-ին տեղեկացնել բացերի մասին:
  8. Հայտնաբերված երեխայի պաշտպանության դեպքերը փոխանցել համայնքային սոցիալական աշխատողին:

 

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ

  • · Բարձրագույն կրթություն
  • · Անգլերենի գերազանց իմացություն
  • · Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ հայերեն և անգլերեն
  • · Գերազանց թարգմանչական հմտություններ հայերենից անգլերեն և հակառակը
  • · Համակարգչային գրագիտություն (MS Office: Word, Excel, e-mail, Internet)
  • · Աշխատանքի ընթացքում ժամանակի 50% -ով  ճանապարհորդելու ունակություն և

պատրաստակամություն

 

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

 

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է տրամադրեն CV, որը պետք է ուղարկել  This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it  էլ. hասցեին: Կապ կհաստատվի միայն նախնական ընտրության փուլը հաղթահարած թեկնածուների հետ։

 

 

Վերջնաժամկետնոյեմբերի 24, 2017

որոնում