ՀայEng

Աջակցություն հայ երեխաներին լեհ ժողովրդից

Սույն թվականի նոյեմբերի 22-ին CCMS «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ –ի և  լեհական «Սիրտ Կովկասի համար» հիմնադրամի համագործակցության արդյունքում

 

 

 

 

ՀՀ Լոռու մարզի՝ Ալավերդու և Ստեփանավանի տարածաշրջանի  11 ընտանիքների տրամադրվեց սննդօգնություն:

 

Հիմնադրամը Հայաստանում համագործակցելով  CCMS- ի հետ, նպատակ ունի Լոռու մարզում աջակցել կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին: Ընտանիքների համար այս օգնությունը անակըկալ էր, նրանք մեծ գոհունակություն հայտնեցին և ողջունեցին այս քայլը: Թեև օգնությունը մեծածավալ չէր, բայց այն որոշ չափով մեղմեց այս ընտանիքների հոգսը: Այս համագործակցությունը սույն ծրագրի շրջանակներում առաջինը չէ և շարունակական բնույթ է կրում:

որոնում