ՀայEng

Հետիոտն դեպի ուսուցում

2017 թվականի նոյեմբերի 28-ին Արարարատի մարզի Արարատ քաղաքի ինֆոտանը Համայնքային համախմբման և Աջակցության Կենտրոնի կողմից կազմակերպվել էր դասընթաց «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան կողմից: Դասընթացի նպատակն էր

ներկաներին ծանոթացնել «Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրին, որի շրջանակներում ՀՀ մարզերի մի մասում մասնակի ճանապարհածախսի փոխհատուցում են ստանում հանրակարթական դպրոցներում աշխատող ուսուցիչները և սովորող աշակերտները, ինչպես նաև քննարկել ուսուցիչների և աշակերտների տրանսպորտային դժվարությունները:
Դասընթացին մասնակցեցին Արարատի մարզի մի շարք համայնքներում աշխատող, երթևեկող ուսուցիչներ, աշակերտներ և նրանց ծնողները. թվով 25 մասնակից:
Դասընթացը վարում էր կրթության ոլորտի փորձագետ Արամ Մուսախանյանը:
Դասընթացի ընթացքում ուսուցիչները և աշակերտները բարձրաձայնեցին դպրոց հասնելու ճանապարհին իրենց ունեցած խնդիրների և հանդիպող դժվարությունների մասին, այդ թվում հանրային տրանսպորտի կողմից ստեղծվող խոչընդոտների մասին:
Աշակերտները նշեցին, որ շատ դեպքերում հանրային տրանսպորտի վարորդները, իմանալով աշակերտների անվճառունակության մասին, չեն վերցնում իրենց և նրանք ստիպված են լինում մի քանի կիլոմետր ոտքով քայլել:
«Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագիրն Արարատի մարզում չի գործում և տեղի հանրակրթական դպրոցների ուսուցիչները և աշակերտները շատ զարմացած էին, որ առկա է նման պետական ծրագիր:
Քննարկվեց այն, թե որքանով են ճանապարհային դժվարությունները և խոչընդոտները վատ անդարադառնում կրթության որակի վրա : Դասընթացի վերջում տեղի ունեցավ խմբային աշխատանք, որի ընթացքում մասնակիցները մշակեցին առաջարկություններ՝ ուղված երթևկող ուսուցիչների և աշակերտների տրանսպորտացիոն խնդիրների լուծմանը, որոնք վերամշակումից հետո տեղ կգտնեն ծրագրի շրջանակներում մշակվելիք առաջարկությունների փաթեթում:
«Ճանապարհ դեպի դպրոց» ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանականերում տրամադրվող փոխհատուցումների բաշխման մեխանիզմների բարելավմանը, ինչպես նաև նպաստել երթևեկության փոխհատուցման ամբողջական կիրառմանը՝ հանրակրթական դպրոցի այն ուսուցիչների և աշակերտների համար, ովքեր դրա անհրաժեշտությունը ունեն և չեն ստանում պետական աջակցություն: Ծրագիրը միտված է նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը  այս ոլորտում:

Ծրագրով նախատեսվում է կարիքներրի ուսումնաիրության հիման վրա բացահայտել ուսուցիչների և աշակերտների իրավունքների ոչ լիարժեք իրացման դեպքերը տրանսպորտացիոն փոխհատուցման գործընթացում, ՀՀ հանրակրթական դպրոցներում բարձրացնել ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության մակարդակը տրանսպորտային փոխհատուցման «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ, իրականացնել աշխատանք՝ ուղված  ՀՀ  պետական բյուջեից հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին տրանսպորտային միջոցների փոխհատուցման մեխանիզմների կատարելագործմանը:

«Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը իրականացնում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ :

որոնում