ՀայEng

Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնը ՎՎՀ-ի աջակցությամբ իրականացրեց հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառում Ախթալայի N2,Ալավերդու N9 և Աքորու միջնակարգ դպրոցներում։

Միջոցառմանը մասնակցում էին 60 -ից ավել երեխաներ։

 

 

Օրը բավականին հագեցած անցավ։ Տեղի ունեցավ քննարկում՝ պարզելու համար, թե երեխաները ինչ գիտեն հաշմանդամության, հաշմանդամների իրավունքների և նրանց պաշտպանության մասին։ Այնուհետև բաժանվեցին խմբերի, և սկսեցին պատրաստել հաշմանդամների իրավունքներին վերաբերվող տեղեկատվական գրքույկներ։ Երեխաներն աշխատում էին մեծ ոգևորությամբ։ Լավագույն հանդես եկած խումը արժանացավ փոքրիկ խրախուսանքի։ Հնչեցին բազմաթիվ կարծիքներ. երեխաները նշում են, որ միջոցառումը կարևոր քայլ է, ինչը  հնարավորություն է տալիս վերացնել արմատացած կարծրատիպերը սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց նկատմամբ, նրանց ընդունել որպես հավասարի և ներգրավել տարբեր աշխատանքներում:

որոնում