ՀայEng

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԹևԵԿՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2017 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Վորլդ Վիժն ՄԲԿ Գեղարքունիqի տարածքային ծրագրի գրասենյակում կայացավ իրազեկման դասընթաց երթևկող ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների, դպրոցի տնօրենների, ինչպես նաև  Գեղարքունիքի մարզի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ`պարոն Գարիկ Բադալյանի  մասնակցությամբ; Դասընթացի  նպատակն է ՝ իրազեկել իրեց « Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում » պետական ծրագրի վերաբերյալ , ինչպես նաև վերհանել մարզում երթևկող աշակերտների և ուսուցիչների տրանսպորտացիոն դժվարություններն ու խնդիրները: Դասընթացն անցավ

շատ արդյունավետ ներկայացվեց  « Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում » պետական ծրագրը,ինչպես նաև այն մարզերի վիճակագրական տվյալները, որոնք ֆինանսավորվում են այդ ծրագրով:
Լսվեցին  բոլոր մասնակիցների անհատական խնդիրները, որոնք առաջանում էին տրանսպորտային դժվարությունների հետևանքով, բուռն քննարկումներ կատարվեցին, որոնց հիման վրա մշակվեցին առաջարկություններ խնդիրների լուցման համար: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ –ն իրականացնում է «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը, որի Նպատակն է` նպաստել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանականերում տրամադրվող փոխհատուցումների բաշխման մեխանիզմների բարելավմանը:
Ինչպես նաև նպաստել երթևեկության փոխհատուցման ամբողջական կիրառմանը, հանրակրթական դպրոցի այն ուսուցիչների և աշակերտների համար ովքեր դրա անհրաժեշտությունը ունեն և չեն ստանում պետական աջակցություն : Ծրագիրը նաև միտված է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը այս ոլորտում : 
Ծրագրով նախատեսվում է կարիքներրի ուսումնաիրության հիման վրա բացահայտել ուսուցիչների և աշակերտների իրավունքների ոչ լիարժեք իրացման դեպքերը տրանսպորտացիոն փոխհատուցման գործընթացում : 
ՀՀ հանրակրթական դպրոցներում բարձրացնել ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության մակարդակը տրանսպորտային փոխհատուցման «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ : Իրականացնել աշխատանք ուղված ՀՀ պետական բյուջեից հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին տրանսպորտային միջոցների փոխհատուցման մեխանիզմների կատարելագործմանը :
«Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը իրականացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ :

 

որոնում