ՀայEng

Կայացավ Թումանյան համայնքի ավագանու նիստը

2017 թվականի  Դեկտեմբերի 26-ին Թումանյան խոշորացված համայնքի մշակույթի տանը տեղի ունեցավ Թումանյան համայնքի ավագանու նիստ: Oրակարգային մի քանի հարցերից բացի այս նիստի օրակարգում էին  2018 թվականի տարեկան պլանի և 2018 թվականի բյուջեի հաստատումը:

«Համատեղ և համաչափ» ծրագրի շրջանակներում այս նիստին մասնակցում էին Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր բնակավայրերի մոնիտորինգային ակտիվ խմբերը: Նախքան նիստը մոնիտորինգային խմբերի ակտիվ մասնակցությամբ բոլոր բնակավայրերում տեղի էին ունեցել հանրային լսումներ, որի արդյունքում վերհանված առաջարկությունները ներկայացվել էին համայնքապետարան:

Թումանյան համայնքի ավագանու նիստը տարբերվում էր մյուս նիստերից,քանի որ այս անգամ բոլոր բնակավայրերից մասնակիցներ կային: Նիստը անցավ բուռն քննարկումներով մասնակիցների կողմից հնչեցին տարբեր կարծիքներ, որոնք էլ ապահովեցին հանդիպման ակտիվ ընթացքը:Արդյունքում բնակիչների կողմից բարձրաձայնված առաջարկների մի մասը տեղ գտավ 2018 թվականի տարեկան ծրագրում և 2018 թվականի տարեկան բյուջեում:

 

«Համատեղ և համաչափ» Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

որոնում