ՀայEng

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԹևԵԿՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ և ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

2017 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն»-ի գրասենյակում՝ կայացավ իրազեկման դասընթաց երթևկող ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների, ինչպես նաև համայնքի ակտիվ բնակիչների մասնակցությամբ, ովքեր հետաքրքրված են այս խնդրով: Դասընթացի  նպատակն է ՝ իրազեկել

իրեց « Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ , ինչպես նաև վերհանել մարզում երթևկող աշակերտների և ուսուցիչների տրանսպորտացիոն դժվարություններն ու խնդիրները: Դասընթացի ընթացքում ներկայացվեց «Երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրը, ինչպես նաև այն մարզերի վիճակագրական տվյալները, որոնք ֆինանսավորվում են այդ ծրագրով: Ներկաների մեծ մասը տեղյակ չէին, որ կա նման պետական ծրագիր, մի մասն էլ տեղյակ էր, լսել էին որ նման բան կա, բայց չգիտեին ինչպես դիմել և ում դիմել, ինչպես անել, որ ընդգրկվել այդ ծրագրում: Տեղի ունեցան բուռն քննարկումներ, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ մարզում շատ են երթևեկող ինչպես ուսուցիչները, այնպես էլ աշակերտները: Ներկաներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր   անհատական խնդիրները, որոնք առաջանում էին տրանսպորտային դժվարությունների հետևանքով, վեր հանվեցին մարզին հատուկ ընդհանուր խնդիրները , որոնց հիման վրա մշակվեցին առաջարկություններ խնդիրների լուցման համար: Դասընթացի մասնակիցները մեծ ոգևորվածությամբ մասնակցեցին և նշեցին, որ շատ ուրախ կլինեն եթե Տավուշի մարզը ևս ընդգրկվի այս ծրագրում: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ –ն իրականացնում է «Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը, որի Նպատակն է` նպաստել ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» ծրագրի շրջանականերում տրամադրվող փոխհատուցումների բաշխման մեխանիզմների բարելավմանը:
Ինչպես նաև նպաստել երթևեկության փոխհատուցման ամբողջական կիրառմանը, հանրակրթական դպրոցի այն ուսուցիչների և աշակերտների համար ովքեր դրա անհրաժեշտությունը ունեն և չեն ստանում պետական աջակցություն : Ծրագիրը նաև միտված է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը այս ոլորտում : 
Ծրագրով նախատեսվում է կարիքներրի ուսումնաիրության հիման վրա բացահայտել ուսուցիչների և աշակերտների իրավունքների ոչ լիարժեք իրացման դեպքերը տրանսպորտացիոն փոխհատուցման գործընթացում : 
ՀՀ հանրակրթական դպրոցներում բարձրացնել ուսուցիչների և աշակերտների իրազեկվածության մակարդակը տրանսպորտային փոխհատուցման «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների մատուցում» պետական ծրագրի վերաբերյալ : Իրականացնել աշխատանք ուղված ՀՀ պետական բյուջեից հանրակրթական դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին տրանսպորտային միջոցների փոխհատուցման մեխանիզմների կատարելագործմանը :
«Ճանապարհ դեպի դպրոց» ծրագիրը իրականացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ :

 

որոնում