ՀայEng

Մասնակցային մոնիտորինգ և ֆոնդհայթայթումը` Համատեղ և համաչափ ծրագրի շրջանակներում

2018 թվականի Հունվարի 17-ին Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնում անցկացվեց «Մասնակցային մոնիտորինգ և ֆոնդհայթայթում»  թեմայով դասընթաց: Թումանյան խոշորացված համայնքի Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր բնակավայրերի մոնիտորինգային ակտիվ խմբերը  իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան` ապահովելով դասընթացի ինտերակտիվ ընթացքը:

Այն մասնակիցներին հնարավորություն տվեց ձեռք բերել գիտելիքներ մասնակցային մոնիտորինգի, նրա տեսակների,  սկզբունքների, ՏԻՄ –ում իրենց մասնակցության որոշակի կանոնների մասին: Դասընթացի մասնակիցները խաղերի միջոցով հնարավորություն ունեցան իրենց ունեցած գիտելիքները  կիրառել գործնականում, ինչպես նաև  հարստացնել իրենց կարողությունները և հմտությունները, ինչը նպաստեց նրանց մեջ թիմային ոգու զարգացմանը:

 

«Համատեղ և համաչափ» ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

որոնում