ՀայEng

Հերթական դասընթաց՝Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրություն և Համայնքային ծրագրերի մշակում թեմայով

 

2018 թվականի Հունվարի 20-ին Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնում իրականացավ հերթական դասընթացը՝ «Տեղական ինքնակառավարման մասին օրենսդրություն  և Համայնքային ծրագրերի մշակում » թեմայով։

Դասընթացի մասնակիցմները արդեն իսկ իմանալով իրենց համայնքներում առկա խնդիրները՝ կարողացան Թումանյան խոշորացված համայնքի Թումանյան, Քարինջ, Մարց, Լորուտ, Աթան, Ահնիձոր, Շամուտ  բնակավայրերում առկա խնդիրներին լուծումներ տալու ճանապարհ գտնել։ Խմբային աշխատանքների արդյունքում նրանք կազմեցին SMART նպատակներ, որն էլ օգնեց ծրագրեր գրելու գործընթացին։

 

«Համատեղ և համաչափ» ծրագիրն իրականացվում է Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի կողմից, «Համատեղ » ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶԿԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից:

որոնում