ՀայEng

Հոգևոր գիտելիքների իմացություն թեմայով քրիստոնեկան մրցույթ-միջոցառում

Մարտի 6-ին Հաղպատի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Հոգևոր գիտելիքների իմացություն» խորագիրը կրող քրիստոնեական  մրցույթ-միջոցառում, որը կազմակերպվել էր ՎՎՀ ՄԲԿ, Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնի, Գուգարաց թեմի Թումանյանի տարածաշրջանի հոգևոր հայրերի աջակցությամբ։

Միջոցառմանը  մասնակցում էին Ալավերդու N1, Ախթալայի N2,Այրումի, Աքորու, Ակների, Արևածագի, Ճոճկանի և Հաղպատի դպրոցի աշակերտները։

Մրցույթը բաղկացած էր երեք փուլից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կանոնները։ Ամեն փուլում մասնակիցների պատասխանները լսելուց հետո ժյուրիի կողմից տրվում էին համապատասխան գնահատականներ։ Հաջորդ փուլ էին անցնում առավելագույն միավորներ հավաքած թիմերը։

 

 

Մրցույթում հաղթող ճանաչվեց Ճոճկանի միջնակարգ դպրոցի թիմը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի«Դաստիարակչական կենտրոնի»կողմից բոլոր մասնակիցները ստացան անակնկալ նվերներ՝ հոգևոր գրականության տեսքով։ Գեղեցիկ նվերներ էր պատրաստել նաև ՎՎՀ ՄԲԿ-ն։

որոնում