ՀայEng

Իմ Եվրոպական Կամավորական Ծառայությունը CCMS-ում

Հերթական անգամ «Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնը» հյուրընկալում է ԵԿԾ (EVS) կամավորի՝ ազգությամբ Լեհ Մարտինա Կարպիուկին, ով

կիսվել է իր առաջին տպավորություններով։

 

-Բարև Ձեզ, ես Մարտինան եմ Լեհաստանից, Հայաստան եմ ժամանել, որպեսզի հպարտորեն իրականացնեմ իմ Եվրոպական Կամավորական Ծառայությունը CCMS-ում։ Առաջին օրը բոլորը ինձ ողջունեցին նռան գինիով և  տեղական քաղցրավենիքով ինչպիսիք են չուչխելն ու գաթան։ Հայերը հայտնի են իրենց հյուրասիրությամբ, և սովորաբար կենաց են ասում, երբ ցանկանում են բարեմաղթանք ասել կամ շնորհակալություն հայտնել, մի խոսքով ես ստացել եմ բազում բարեմաղթանքներ և ջերմ ընդունելութուն։ Ինչպես նաև մտադիր եմ իմ Եվրոպական Կամավորական Ծառայությունը համատեղել իմ մեծ երազանքի հետ ՝ ճանապարհորդել Կովկասյան տարածաշրջանում։

որոնում