ՀայEng

Լեհ կամավորների օգնությունը հայ ընտանիքներին

Մարտի 15-ին Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնի ԵԿԾ կամավոր Ռենատա  Յանկունայտեի աջակցությամբ

Ալավերդու տարածաշրջանի ութ ընտանիքների տրամադրվեց սննդօգնություն:

 

Ռենատան արդեն 10 ամիս է, ինչ Հայաստանում է, և Ալավերդիում գործող Համայնքային Համախմբման և Աջակցության Կենտրոնում իրականացնում է կամավորական աշխատանք:

Ռենատան տեսնելով անբարենապստ պայմաններում ապրող ընտանիքների վիճակը, որոշեց ինչ-որ կերպ աջակցել այդ ընտանիքներին, և դիմեց Լեհաստանում գտնվող իր ընկերների օգնությանը:

Կարճ ժամանակ անց Ռենատայի ընկերները հավաքեցին բավականին գումար, և ՀԿ սոցիալական աշխատողների հետ համատեղ հավաքված գումարով սննդօգնություն տրամադրվեց 8 ընտանիքների:

որոնում